Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՇՎԵՑ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 96-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
19.09.2011
Սեպտեմբերի 18-ին Մուսա լեռան հուշահամալիրը, տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն, իր հյուրընկալ հարկի ներքո էր համախմբել հազարավոր հայերի ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ սփյուռքի տարբեր գաղթօջախներից:
Հենց այս օրը երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը եւ հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով տոնակատարության մասնակիցներին Մուսա լեռան հերոսամարտի 96-րդ տարելիցի առթիվ` մասնավորապես ասաց.
-Հայ ժողովրդի հզորությունն իր միասնության մեջ է: Դրա վառ օրինակն է նաեւ Մուսա լեռան հերոսամատը, որում մարտիկներից բացի իրենց մասնակցությունն ունեցան նաեւ ծերերը, կանայք, պատանիները` այդպիսով հաղթելով թշնամուն ու սկիզբ դնելով նոր հաղթանակների: Այսօր մենք արդեն ունենք մեր պապերի երազած ազատ ու անկախ պետությունը, մեզ մնում է բռունցքվել ու շենացնել մեր հայրենի տունը: Կեցե' հայ ժողովուրդն ու Հայաստաի Հանրապետությունը: