Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ''ՏԻԵՌԱՍ ԴԵ ԱՐՄԵՆԻԱ'' ՓԲԸ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

23.09.2011

 Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գտնվող ''Տիեռաս դե Արմենիա'' (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն, որտեղ երեք օր է, ինչ սկսվել է խաղողի բերքահավաքը: Մարզպետի հետ էին նաեւ փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը եւ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Վերոնշյալ ընկերության տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանի, ով հնադիսանում է նաեւ ''Ֆրութֆուլ Արմենիա'' հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն, ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց տնտեսության տարածքում, հետեւեց բերքահավաքի գործընթացին, հետաքրքրվեց գործընթացին մասնակցող աշխատողների աշխատանքային պայմաններով , սպասվող բերքի ծավալով ու առաջիկայում նախատեսվող ծրագրերով:

''Տիեռաս դե Արմենիա''-ն, գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից է: Այն խաղողի այգիների մշակությունը կազմակերպում է արտերկրից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիաներով, որի արդյունքում ընկերությունը խաղողագործության բնագավառում ձեւավորել է նոր մշակույթ` ապահովելով բերքատվության անհամեմատ բարձր ցուցանիշներ եւ միաժամանակ բարձր եկամտաբերություն:

Աննա Քրիստինա Շիրինյանի փոխանցմամբ ընկերությունը խաղող է մշակում 400 հեկտար տարածության վրա եւ ցանկություն կա ամեն տարի այդ տարածությունն ավելացնել 100 հեկտարով: Այստեղ մշակվում է խաղողի 25 տեսակ, եւ մեկ հեկտարի հաշվով ստացվում է 11 տոննա բերք, որից շուրջ 9 տոննան գինու արտադրության համար: Նշվեց, որ ընկերությունն ունի գինու արտադրության հոսքագիծ եւ գինու իր արտադրատեսակը, որն օրեր առաջ ներկայացվել է ''Ֆրութֆուլ Արմենիա'' 7-րդ համաժողովում: Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ առաջիկայում նոր տնկիներ են ավելացվելու, որոնք հիմնականում նախատեսված են կոնյակի վերամշակման համար:

Ընկերությունն ունի 250 աշխատող, որոնք վարձատրվում են բավականին բարձր, ստանում են նաեւ պարգեւավճարներ:

Մարզպետը բարձր գնահատեց ընկերության կողմից իրականացվող բարեխիղճ աշխատանքը եւ կարեւորեց այն փաստը, որ ''Տիեռաս դե Արմենիա''-ն միանգամայն նոր շունչ է հաղորդել տարիներ շարունակ անմշակ մնացած հողատարածքներին եւ բազում ընտանիքների ապահովել է աշխատանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15