Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԴԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՈԿԱՏԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

27.09.2011

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովն այսօր  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Արմավիրի սահմանային ջոկատի նորանշանակ հրամանատար, գնդապետ  Ալեքսանդր Զլոբինին:

Մարզպետը շնորհավորեց վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ընդգծելով, որ Արմավիրի սահմանային ջոկատի եւ ՀՀ պետական կառավարման տեղական մարմինների միջեւ ձեւավորվել է կայուն եւ վստահելի փոխգործակցություն, որն իր դրական անդրադարձն է ունենում պետական սահմանի պաշտպանության գործում:

<<Ինչ խոսք, մեր հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Մեր պետությունների համար դրանք միշտ կարեւոր նշանակություն են ունեցել եւ տարիների ընթացքում ավելի ու ավելի են ամրապնդվել: Պետական տարբեր օղակներում մեր պարտքն է անել հնարավորը` դրանք պահպանելու համար: Հավատացած եղեք, որ մեր ազգաբնակչությունը մեծ հարգանք եւ վստահություն է տածում սահմանապահների հանդեպ>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Ա. Ղահրամանյանը:

Վիկտոր Վլասովն իր հերթին հավաստիացրեց գոյություն ունեցող փոխգործակցության մասին` կոչ անելով նորանշանակ հրամանատարին հավատարիմ մնալ ձեւավորված ավանդույթներին եւ պահել ու պահպանել դրանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:39:50