Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԻԻՀ-ՈՒՄ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՐԶՊԵՏ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

03.10.2011

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը սույն թվականի սեպտեմբերի 28-30-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւմտյան Ատրպատականի նահանգում:

Այցի շրջանակում պատվիրակությունն ընդլայնված խորհրդակցություն է ունեցել Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի, նահանգապետարանի պատասխանատու պաշտոնյաների և նահանգի գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ստորագրվել է երկկողմ պայմանագիր` Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատական նահանգում հայ-իրանական համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ, որը զբաղվելու է հակակարկտային կայանների արտադրությամբ: Նախատեսվում է նույն հենքի վրա հետագայում կազմակերպել նաեւ անձրևաբեր սարքերի արտադրություն:

Այցի ընթացքում պատվիրակությունը եղել է արտադրական հզոր ներուժ ունեցող մի շարք գործարաններում, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել նրանց գործունեության հիմնական ուղղություններին ու արտադրական պոտենցիալին:

Համապատասխան պաշտոնյաների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ` Հայաստանի Հնարապետությունում, մասնավորապես` Արմավիրի մարզում, համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ, որի շրջանակներում առաջիկայում նախատեսվում են աշխատանքային խմբերի փոխայցելություններ:

Այցի վերջին օրը նահանգապետի եւ նահանգի գործարարների հետ ավարտական հանդիպմանն ամփոփվել են այցի արդյունքներն ու նախանշվել առաջիկա անելիքները:

Սեպտեմբերի 30-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28