Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կնքվեց պայմանագիր` ՀՊՏՀ-ի և Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի միջև

06.10.2011

Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի, մասնաորոպես` դպրոցի տնտեսագիտական հոսքի, եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ այսօր կնքվեց փոխգործակցության պայմանագիր` հինգ տարի ժամկետով:

Պայմանագրի շրջանակներում համապատասխան հոսքի ուսումնական գործընթացում կներգավվեն ՀՊՏՀ-ի դսախոսները,  կկազմակերպվեն աշակերտների, առանձին դեպքերում նաեւ նրանց ծնողների հանդիպումները համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, դպրոցին կտրամադրվի անհրաժեշտ մեթոդական ձեռնարկներ եւ գրականություն, կկահավորվեն համապատասխան դասասենյակները, կկազմակերպվեն առարկայական օլիմպիադաներ, թեմատիկ ամառային ճամբարներ աշակերտների համար, ինչպես նաեւ գիտաժողովներ, սեմինարներ-պարապմունքներ ուսուցիչների որակավորման բարձրացմանն ուղղված, իսկ բարձր առաջադիմությամբ սովորողների համար ՀՊՏՀ-ի կողմից կսահմանվի կրթաթոշակ:

Եվ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, եւ Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը պատրաստակամություն հայտնեցին արդյունավետ համագործակցելու եւ կյանքի կոչելու պայմանագրով սահմանված բոլոր դրույթները:

Դպրոցի համար անչափ կարեւոր, եւ իր ձեւաչափում դեռեւս եզակի իրադարձությանը ներկա էին նաեւ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, մարզպետարնաի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ՀՊՏՀ-ի աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը եւ ոլորտի մի շարք պատասխանատուներ:

Նշենք, որ 620 աշակերտ ունեցող դպրոցը բացի տնտեսագիտական հոսքից ունի եւս հինգ ուսումնական հոսք` բնագիտական, ֆիզմաթ, լեզվաբանական, պատմահասարակագիտական եւ ընդհանուր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32