Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցեր

14.10.2011

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանաց հիմնահարցերի բաժնի պետԱրմինե Թանաշյանը և Միացյալ ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի փորձագետ Ջինա Սարգիզովան այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում հանդիպեցին գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի անդամների հետ` նրանց ներկայացնելու գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների ծրագիրն ու քննարկելու 2012թ. գենդերային քաղաքականության մարզային միջոցառումների պլանը:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահի տեղակալ Փառանձեմ Կարապետյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետի 23.06.2011թ. թիվ 41 կարգադրությամբ ստեղծված համապատասխան մարզային հանձնաժողովի կազմը` միաժամանակ ընդգծելով, որ հանձնաժողովը պատրաստակամ է մարզում իրականացնել գենդերային քաղաքականություն և հավելեց, որ այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերն ընդգրկվել են 2012թ. գենդերային քաղաքականության մարզային միջոցառումների նախնական պլանում:

Անդրադառնալով օրակարգային հարցերին` Ա. Թանաշյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2011թ. հունիս ամսին հավանություն է տվել ընդդեմ գենդերային բռնության ազգային, 2011-2015թթ. ռազմավարական և 2011թ. միջոցառումների ծրագրերին: Նա ներկայացրեց համապատասխան ծրագրերի առանցքային դրույթներն ու այն պետական և ոչ պետական մարմինները, որոնք կոչված են իրականացնելու դրանք:

Այնուհետև քննարկվեց 2012թ. գենդերային քաղաքականության մարզային միջոցառումների պլանը և նախանշվեցին առաջիկա անելիքները:
Հանդիպման վերջում ներկայացվեց ընտանեկան բռնություն պատկերող տեսաֆիլմ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44