Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը
17.10.2011
ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր»: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում և մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համտեսներ և այլն:
Այս տարի Գյուղատնտեսության աշխատողի օրը նշվեց Հյուսիսային պողոտոյում: Տոնակատարության շրջանակներում հանրապետության բոլոր մարզերին հատկացվել էին առանձին տաղավարներ` հնարավորություն ընձեռելով միջոցառման մասնակիցներին ցուցադրելու և հյուրասիրելու յուրաքանչյուր մարզում աճեցվող գյուղմթերքներն ու գյուղատնտեսական արտադրանքը:
Արմավիրի մարզը տոնակատարությանը ներկայացրել էր 5 տաղավար` լի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից աճեցվող բերք ու բարիքով և գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների տարատեսակ արտադրանքով:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի ներկայացուցիչները սրտաբաց ընդունեցին և հյուրասիրեցին միջոցառման մասնակիցներին:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: