Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը

17.10.2011

ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրն այսուհետ նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր»: Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում և մարզերում  անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համտեսներ և այլն:

Այս տարի Գյուղատնտեսության աշխատողի օրը նշվեց Հյուսիսային պողոտոյում: Տոնակատարության շրջանակներում հանրապետության բոլոր մարզերին հատկացվել էին առանձին տաղավարներ` հնարավորություն ընձեռելով միջոցառման մասնակիցներին ցուցադրելու և հյուրասիրելու յուրաքանչյուր մարզում աճեցվող գյուղմթերքներն ու գյուղատնտեսական արտադրանքը:

Արմավիրի մարզը տոնակատարությանը ներկայացրել էր 5 տաղավար` լի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից աճեցվող բերք ու բարիքով և գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների տարատեսակ արտադրանքով:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի ներկայացուցիչները սրտաբաց ընդունեցին և հյուրասիրեցին միջոցառման  մասնակիցներին:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28