Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը

18.10.2011

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Ստուգումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին ու առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների նկատմամբ կիրառվող պատասխանա¬տվու¬թյան մի¬ջոց¬ներին:

Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 06.10.2011թ. N 01/21/6383-11 հանձնարարականի` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը համայնքների ղեկավարներին իրազեկեց «Ստուգումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին` նշելով, որ համայնքների ղեկավարները իրենց լիազորությունների շրջանակներում համարվում են համայնքի շահերի պաշտպանը, ուստի անհրաժեշտ է, որ նրանք լիարժեք տիրապետեն «Ստուգումների մասին»» ՀՀ օրենքին:

Կարևորելով օրենքում կատարված փոփոխությունների դրական ազդեցությունն այսուհետ իրականացվելիք ստուգումների գործընթացի վրա` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց <<Ստուգումների մասին>> ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել նաև իրենց ենթակայության տակ գտնվող կառույցներին:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` մասնավորապես անդրադառնալով 50 տոկոսից ցածր հավաքագրման ցուցանիշներ ապահոված համայնքներին: Համապատասխան համայնքների ղեկավարներին մարզպետն առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրմանը` դրանց ցուցանիշներն հասցնելով առավելագույնի:

Մարզպետն անդրադարձավ նաև աշխատավարձերի պարտքերին՝ անընդունելի համարելով դրանց առկայությանը և առաջարկեց առաջիկա ամսում այն ամբողջությամբ մարել:

Առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և իրականացնող կառուցապատողների /ապօրինի շինարարություն իրականացնող/ նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 17.10.2011թ. N 01/16/6565-11 հանձնարարականը ներկայացրեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` համայնքների ղեկավարներին առաջարկելով ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել համապատասխան գործընթացներին:

Օրակարգային հարցերի քննարկման ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33