Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փաստագրման գործընթացն Արմավիրում
19.10.2011
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից գրեթե ամփոփվել են մարզի՝ Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի ՍԾՏԳ-ներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները:
Ըստ այդմ՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներում 2011 թվականի սեպտեմբեր ամսի դրությամբ հաշվառված ընտանիքների թիվը կազմել է 6087, ինչը 197-ով պակաս է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միաժամանակ փաստագրվել և վերափաստագրվել է 457 ընտանիք /2010 թվականին նույն ժամանակահատվածում 515 ընտանիք/ :
<<Չնայած գործընթացում առկա են մի շարք բարդություներ, այնուամնեայնիվ, ոլորտի պատասխանատուների և մարզի ազգաբնակչության համագործակցված աշխատանքի արդյունքում փաստագրման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով>>,- նշեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը: