Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փաստագրման գործընթացն Արմավիրում

19.10.2011

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից գրեթե ամփոփվել են մարզի՝ Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի ՍԾՏԳ-ներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները:

Ըստ այդմ՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներում 2011 թվականի սեպտեմբեր ամսի դրությամբ հաշվառված ընտանիքների թիվը կազմել է 6087, ինչը 197-ով պակաս է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Միաժամանակ փաստագրվել և վերափաստագրվել է 457 ընտանիք /2010 թվականին նույն ժամանակահատվածում 515 ընտանիք/ :

<<Չնայած գործընթացում առկա են մի շարք բարդություներ, այնուամնեայնիվ, ոլորտի պատասխանատուների և մարզի ազգաբնակչության համագործակցված աշխատանքի արդյունքում փաստագրման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով>>,- նշեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28