Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ “Մենք ենք, մեր մարզը” խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի հերթական նախագիծը` Արմավիրի մարզի մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ

04.11.2011

Նոյեմբերի 3-ին Առնո Բաբաջանյան համաերգասրահում տեղի ունեցավ “Մենք ենք, մեր մարզը” խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի հերթական նախագիծը` Արմավիրի մարզի մանկապատանեկան ստեղծագործական համույթների, պատանի նկարիչների և անհատ կատարողների մասնակցությամբ /թվով 200 երեխա/:

Միջոցառման շրջանակներում Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացված գեղանկարչական ցուցահանդեսին ներկայացվեցին արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 41 լավագույն նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքները: Ապա մարզի պատանի դերասան տիկնիկավարները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի <<Անբան Հուռին>> հեքիաթը:

Այնուհետև Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին մարզի երաժշտական, արվեստի դպրոցների ու մշակույթի տան պարային համույթներն ու երգչախմբերը, հնչեցին նաև պատանի երաժիշտների գործիքային ու վոկալ մենակատարումներ:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն ու մարզպետրանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

“Մենք ենք, մեր մարզը”. մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր` մայրաքաղաքում ծրագիրն ամփոփվեց մամուլի ասուլիսով:

<<“Մենք ենք, մեր մարզը” ստուգատեսի արդյունքներն ամփոփելիս լավագույնս ստեղծագործող երեխներին ընդգրկում ենք մեր <<կադրային բանակում>>, որը հնարավորություն է տալիս նրանց հետագայում դուրս բերել հանրապետական և, ինչու չէ, միջազգային ասպարեզ>>,- ասաց մշակույթի փոխնախարարը: Ըստ նրա` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող “Մենք ենք, մեր մարզը” խորագրով ծրագիրը միտված է մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը, մայրաքաղաքի բնակչության իրազեկվածությանը յուրաքանչյուր մարզի մշակութային ձեռքբերումներին:

Մամլո ասուլիսում Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկություն ներկայացրեց վերջին չորս տարիներին մարզում մշակույթի բնագավառում իրականացված աշխատանքների և ունեցած հաջողությունների մասին: Նա  նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում մշակույթի տների, արվեստի և երաժշտական դպրոցների բարեկարգմանը, դրանցում նոր խմբակների վերաբացմանն ու սաների թվի ընդլայնմանը: Նրա խոսքով` մարզի համապատասխան հաստատությունների սաները մասնակցում են տարաբնույթ մշակութային միջոցառումների ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` միշտ բաձր պահելով և’ մարզի, և տվյալ հաստատության պատիվը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57