Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակը

09.11.2011

Նոյեմբերի 9-ին Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման /ՏԻ/ համակարգի ներդրման 15-ամյակը: Այն մաս է կազմում ՏԻ համակարգի ներդրման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ ընթացիկ տարում իրականացված և դեռ իրականացվելիք տարաբնույթ միջոցառումների:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հոբելյանական հանդիսությանը ՏԻ համակարգի ներդրմանը, կայացմանը, զարգացման միտումներին վերաբերող ելույթով և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մարզպետի խոսքն ամբողջությամբ

Այնուհետև Հայաստանի Հանրապետությունում ՏԻ մարմինների կազմավորման 15-ամյակի առթիվ և ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ վարչապետի, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի, պաշտպանության նախարարի և Արմավիրի մարզպետի հուշամեդալներին, պատվոգրերին և շնորհակալագրերին արժանացան մի շարք համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ:

Հոբելյանական հանդիսությանը շնորհավորանքի խոսք հղեցին մարզային տարբեր  ոլորտների պատասխանատուներ: Հանդիսության պաշտոնական մասին հաջորդեց տոնական համերգ` Արմավիրի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57