Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Մյասնիկյան համայնքի ամբողջությամբ հիմնանորոգված դպրոցը

11.11.2011

“Հայաստանի մանուկներ” հիմնադրամի <<ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի>> շրջանակներում իրականացված <<ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցի կապիտալ վերանորոգում>> ենթածրագրով` այսօր հանդիսավոր պայմաններում վերաբացվեց Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցը, որտեղ վերանորոգման ծրագիրը մեկնարկել է 2010 թվականի մարտին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ և խորհրդի ատենապետ Կարո Արմենը, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Շուրջ 600 աշակերտ և 44 ուսուցչական/վարչական կազմ ունեցող դպրոցում ստեղծվել են բոլոր պայմաններն ուսումնական գործընթացն առավել հարմարավետ և բարենպաստ միջավայրում կազմակերպելու համար: Դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման, ջրահեռացման և էլեկտրասնուցման համակարգերով: Կրթական հաստատությունում կիրառվել են մի քանի նորամուծություններ` բացօթյա դասարան, նորագույն ձևավորումով դասասենյակ-լաբորատորիա, շախմատի դասասենյակ, արվեսի և գրադարան-մեդիա կենտրոններ: Նշենք, որ այստեղ պայմաններ են ստեղծվել նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Դպրոցի վերանորոգման և կահավորման նպատակով ծախսվել է 1,5 մլն դոլար:

Այս և մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներում իրականացված տասնյակ այլ ծրագրերի համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին` բարձր գնահատելով համայնքների երեխաների արժանավայել ապագայի կերտմանն ուղղված նրանց ձեռնարկները: Իսկ տվյալ դպրոցում շինարարական աշխատանքները բարձր մակարդակով և սահմանված ժամկետներում իրականացելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին արժանացավ <<Կանակա>> բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկ Հովիվյանը:

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ նաև Արմավիրի թիվ 5 և 10-ը միջնակարգ դպրոցներում, որոնք ընդգրկված են մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների 2-րդ ծրագրում:

Թիվ 5 դպրոցում փոխվարչապետին նախ ներկայացվեց առաջին հրատապ ծրագրով դպրոցին հատկացված 90 մլն դրամի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել է դպրոցի երեք մասնաշենքը: Արմեն  Գևորգյանին տեղեկացվեց, որ երկրորդ ծրագրով դպրոցին հատկացվել է ևս 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքը նորոգելու համար, որով ամբողջությամբ կավարտվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության հիմնանորոգումը:

Թիվ 10-ը դպրոցում փոխվարչապետին տեղեկացվեց, որ ծրագրի շրջանակում նախատեսված է փոխել դպրոցի տանիքը և պատուհանները, որի համար հատկացվել է 50 մլն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28