Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Ախուրյան-Արաքս Ջրառ>> ՓԲԸ-ի տնօրենն արժանացավ մարզպետի շնորհակալագրին
14.11.2011
2011 թվականի ընթացքում ոռոգման շրջանը կանոնավոր և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև մարզային նշանակության խնդիրներին աջակից լինելու համար այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհակալագրին արժանացավ <<Ախուրյան-Արաքս Ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության /ՓԲԸ/ տնօրեն Էդիկ Սարգսյանը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` իր ղեկավարած կառույցի կողմից իրականացված աշխատանքը նկատելու և համապատասխան գնահատականի արժանացնելու համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս աշխատելու են նույն ոգով և ջանասիրությամբ:
Նշենք նաև, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի, <<Ախուրյան-Արաքս Ջրառ>> ՓԲԸ-ի, ինչպես նաև Լուկաշինի և Նորավանի համայապետարանների անմիջական աջակցությամբ օրերս մաքրվել է Սելավ-Մաստարա հեղեղատարի` Նորավան և Լուկաշին համայնքների վարչական տարածքներով հոսող շուրջ 1.8 կմ երկարությամբ հատվածը, որը խցանված էր և բազում խնդիրներ էր առաջացնում վերը նշված համայնքներում: