Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց վետերաննեերի միավորման մարզային գրասենյակի բացմանը

17.11.2011

Մարզկենտրոն Արմավիրում բացվեց Պատերազմի և աշխատանքի վետերանների միավորման մարզային գրասենյակը: Մարզի վետերաններին իրենց նոր հարկի տակ հանդիպելու և նրանց հետ երկար սպասված և տոնական օրը կիսելու նպատակով այստեղ էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը և միությանը մոտ կանգնած պետական և հասարակական կառույցների ղեկավարներ:

Մարզի վետերանների միավորումը տարիներ շարունակ չի ունեցել մշտական գրասենյակ և գործունեություն է ծավալել տարբեր կազմակերպությունների կողմից հատկացված ժամանակավոր աշխատասենյակներում` զուրկ տարրական հարմարություններից:
Եվ ահա մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ այսօր մարզի վետերաններին հանձնվեց մշտական գրասենյակ` ամբողջությամբ վերանորոգված և կահավորված:

<<Մարզի վետերանների միավորումն այս հարմարավետ տարածքում կարող է կազմակերպել մեծարման երեկոներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, հասարակական լայն հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումներ>>,-իր խոսքում նշեց Պատերազմի և աշխատանքի վետերանների միավորման Արմավիրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Յուրի Ալավերդյանը` հավելելով, որ իրենց առաջնահերթ խնդիրն ավագ սերնդի և, առհասարակ, ժողովրդի հոգևոր արժեքների փոխանցումն է երիտասարդությանը:

<<Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր “բնակարանամուտի” կապակցությամբ, և միշտ համոզված եղեք, որ մարզային իշխանությունները խորը հարգանք են տածում Ձեր նկատմամբ, և անում են հնարավորը` Ձեր խնդիրները լուծելու և հոգսը թեթևացնելու համար: Ձեր գործն իսկապես արդար է, ցանկությունները` բարի, մենք դա լավ գիտենք: Մաղթում եմ Ձեզ առողջ ու երջանիկ տարիների կյանք>>,-վետերաններին ուղղված իր խոսքում` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Կրթության, մանկավարժության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պատերազմի երեք վետերաններ արժանացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին:

Օրվա կապակցությամբ վետերաննեերին շնորհավորեց,  և նորաբաց գրասենյակի համար խորհրդանշական նվերներ հանձնեց ՀՀ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58