Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառատունկ` քաղաքային զբոսայգում

24.11.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիր քաղաքի զբոսայուգում կազմակերպված ծառատունկին: Այն իրականացվեց Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության /ԱԶԿ ՀԿ/ նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի ինչպես նաև Արմավիրի երիտասարդական բանկի անմիջական աջակցությամբ և օժանդակությաբ:

Քաղաքային զբոսայգում այսօր ծառատունկից զատ նախատեսված էին նաև ընդհանուր բարեկարգման աշխատանքներ, որոնց շրջանակում մաքրվեց զբոսայգու տարածքը, ներկվեցին նստարանները: Այս աշխատանքներին մասնակցում էին տասնյակ դպրոցահասակներ, երիտասարդ կամավորներ, ԱԶԿ ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` զբոսայգում շուտով ջրագիծ կանցկացվի և տնկված ծառերն անուշադրության չեն մատնվի, դրանք կխնամվեն, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա` առավել կանաչապատ և հաճելի միջավայր ապահովելով քաղաքի ազգաբնակչության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15