Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաներին

25.11.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի այն 30 սաներին, որոնք ընդգրկված են "Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից” ծրագրում: Նրանց հետ էին նաև դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը և ծրագրի համակարգող Նունե Դոլինյանը:

Նշենք, որ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն իր գործընկերներ հոլանդական Ֆրայ Էդուարդո հիմնադրամի և հարավկովկասյան «Եվրոպական ուսմունքների դպրոցների» հետ միասին  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 60 դպրոցների /յուրաքանչյուր երկրից 20 դպրոց/ շուրջ 1800 սաների հետ իրականացնում է քառօրյա սիմուլացիոն խաղեր, որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաբնույթ թեմատիկ քննարկումներ, վերլուծություններ, և արդյունքում յուրաքանչյուր դպրոցում ձևավորված խումբ  ընտրում է իր պատվիրակին` Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում` ներկայացուցչությունը Վրաստան: Այստեղ ամեն երկրից ընտրվելու են ևս  5 պատվիրակներ, որոնք մեկնելու են Բրյուսել` Եվրոպական խորհրդարան, և մասնակցելու ծրագրի երրորդ փուլին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և կարևորեց ծրագրի նշանակությունն արդեն ձևավորվող երիտասարդների համար` նշելով, որ այն հիանալի առիթ է` պատկերացնելու քաղաքացիական հասարակության դերը, և տեսնելու, թե քաղաքական համակարգերը որքանով կարող են օգտակար լինել հասարակության դրսևորմանը, ձևավորմանն ու զարգացմանը: <<Մենք Ձեզ վստահում ենք և համոզված ենք, որ Ձեր հաջողություններն այսքանով չեն սահմանափակվի, և Ձեր պատվիրակը կմասնակցի նաև ծրագրի երկրորդ փուլին` կրկնապատկելով մեր բոլորի ուրախությունը>>,-ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հանդիպմանը մարզպետը պատասխանեց նաև դպրոցի սաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:09:44