Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Արմավիրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպած միջոցառմանը

29.11.2011

<<Արմավիրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունն այսօր միևնույն հարկի տակ էր համախմբել մարզի շուրջ 90 երիտասարդների, որոնք տարիների ընթացքում ցուցաբերել են հասարակական, քաղաքական ակտիվություն, մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների և առանձնանում են իրենց մտավոր կարողություններով: Միջոցառմանը մասնակցեցին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Միջոցառման նպատակն էր խրախուսել 2011 թվականին տարբեր բնագավառներում ակտիվություն դրսևորած և հաջողություներ ունեցած երիտասարդներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը երիտասրդների շրջանում` նկատելով, որ դրանք հրաշալի առիթ են ընձեռում բացահայտելու և գնահատելու մարզում ապրող, նրա հոգսերով մտահոգված, հաջողություններով հպարտացող, միևնույն ժամանակ բանիմաց երիտասարդությանը, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մարզի քաղաքական և հասարակական զարգացումներին:

<<Դուք Ձեր հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ, մասնագիտական գիտելիքների և ձգտման շնորհիվ այսօր մեծ դեր եք խաղում մեր երկրի լուսավոր ապագայի կերտման և հայոց պետականության ամրապնդման գործում>>,- երիտասարդներին ուղղված իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նրանց մաղթելով ամուր կամք և նպատակասլացություն:

ՀՀ Արմավիրի մարզում իրականացվող միջոցառումների կազմակերպմանը ցուցաբերած ակտիվության և երիտասարդական ծրագրերին գործուն մասնակցություն ունենալու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրին արժանացան Արմինե Սահակյանը, Արտակ Առաքելյանը, Գնունի Եփրեմյանը և Արման Մկրտչյանը: Եւս 20 երիտասարդներ պատվոգրեր և խորհրդանշական նվերներ ստացան <<Արմավիրի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն>> հասարակական կազմակերպության կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44