Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրում ընդգրկված դպրոցների հիմնանորոգումը

29.11.2011

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման և' առաջին, և' երկրորդ ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվել դպրոցների հիմնանորոգմանը: Առաջին ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 17 կրթական հաստատություններում` Արմավիրի թիվ 5, Վաղարշապատի թիվ 12, Նորապատի, Շենավանի, Բերքաշատի, Արաքսի /Վաղարշ. տ./, Ծիածանի, Հայթաղի, Ջրառատի, Բագարանի, Երվանդաշատի, Հուշակերտի, Արազափի, Նալբանդյանի, Արևաշատի, Գետաշենի և Լուկաշինի միջնակարգ դպրոցներում:

Վերոնշյալ կրթօջախներից 8-ը`Արմավիրի թիվ 5, Բերքաշատի, Ծիածանի, Հայթաղի, Ջրառատի, Արազափի, Նալբանդյանի և Լուկաշինի դպրոցներն ընդգրկվել են նաև երկրորդ ծրագրում, որով նախատեսված է ամբողջությամբ ավարտվել համապատասխան հաստատությունների հիմնանորոգումը: Նույն ծրագրով կհիմնանորոգվեն ևս 5 կրթօջախներ` Արմավիրի թիվ 9-ը, թիվ 10-ը, ինչպես նաև Արտիմետի, Դաշտի և Առատաշենի միջնակարգ  դպրոցները:

Նշենք, որ ծրագրի առաջին մասի բոլոր ենթածրագրերով նախատեսված աշխատանքները, այդ թվում նաև Դալարիկ համայնքում խորքային հորի կառուցումը, ավարտված են:

Ծրագրի երկրորդ մասով նշված 13 կրթօջախներից 8-ում նախատեսված աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ահա Առատաշեն համայնքի միջնակարգ դպրոցում դրանք արդեն ավարտվել են` վերանորոգվել է կրթօջախի լոկալ ջեռուցման համակարգը և հանձնվել  շահագործման:

Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու և դրանց ընթացքին հետևելու նպատակով վերջին երկու օրերին համապատասխան հաստատություններ այցելեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Շինարարության պատասխանատուները մարզպետին զեկուցեցին, որ նախանշված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Մարզպետն էլ իր հերթին հորդորեց դպրոցների տնօրեններին ամենօրյա հսկողություն սահմանել իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ, և դժգոհություններ առաջանալու դեպքում տեղեկացնել իրեն:

Հարկ է նշել, որ հունվար ամսից կսկսվի նաև Վաղարշապատի թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը: Թեպետ դպրոցն ընդգրկված չէ համապատասխան ծրագրում, սակայն համարվելով վթարային` ևս վերանորոգման կարիք է զգում: Այսօր դպրոցի ուսուցչական կազմի հետ հանդիպմանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ կրթօջախում տիրող անմխիթար վիճակի մասին նա զեկուցել է Հանրապետության Նախագահին: Երկրի ղեկավարի արձագանքը երկար սպասեցնել չի տվել, և արդյունքում պետական բյուջեի պահուստային ֆոնդից դպրոցի հիմնանորոգմանը կհատկացվի 100 մլն դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10