Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները

30.11.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց <<Սեյվ դը չիլդրեն>> /ՍՉ/ Փրկենք երեխաներին/ կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության ծրագրի ղեկավար Իռեն Սարգսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, վերոնշյալ ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարներ և ծրագրի պատասխանատուներ:

ՍՉ կազմակերպությունը Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության ծրագիրն իրականացրել է մարզի 4` Մայիսյան, Մուսալեռ, Ջրաշեն և Շահումյան գյուղական համայնքներում` նպատակ ունենալով նպաստել երեխաների մասնակցությանը Վաղ մանկության զարգացման որոկյալ ծրագրերում և բարելավել դպրոցական առողջության և սննդի հիմնական ծառայություններն ու նրանց կիրառելիությունը:

Ծրագրի ղեկավար Իռեն Սարգսյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց ծրագրի շրջանակներում 2011 թվականին Արմավիրի մարզում կատարված աշխատանքները` մասնավորապես նշելով, որ համապատասխան համայնքներում ստեղծվել են նախադպրոցական կրթության դասասենյակներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել համապատասխան գույքով և սարքավորումներով, համալրվել են ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիտակտիկ ուսումնական նյութերով: Նշված համայնքներից երեքում /Մայիսյան, Ջրաշեն և Շահումյան/ դասասենյակներին կից ստեղծվել են նաև սանհանգույցներ:

Նա ամփոփ տեղեկություն ներկայացրեց նաև ծրագրի ընթացքում նախադպրոցական կրթության կազմակերպման պատասխանատուների, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների շրջանում տարբեր ուղղություններով իրականացված դասընթացների և դրանց արդյունքների մասին:

Մարզպետը բարձր գնահատեց ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարին ու պատասխանատուներին` կարևորելով նախակրթարանների դերը դպրոցական ուսուցմանը նախապատրաստման և նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման գործում:

Նշենք, որ ծրագրի իրակականացման համար ներդրվել է շուրջ 25 մլն դրամ, որի 15 տոկոսը համաֆինանսավորվել է համապատասխան համայնքների կողմից:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10