Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի սաներին

01.12.2011

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի բոլոր 4 մասնագիտական ուղղությունները /հումանիտար, բնագիտամաթեմատիկական, ընդհանուր հայկական և ընդհանուր ռուսական/ ներկայացնող այն 30 սաներին, որոնք ընդգրկված են "Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից” ծրագրում: Ընդունելությանը ներկա էին նաև դպրոցի տնօրեն Սուսաննա Սաֆարյանը և կրթօջախում ծրագրի համակարգողները:

Հանդիպման նպատակն էր ծրագրի մասնակիցներին ծանոթացնել մարզային իշխանության գործունեության հիմնական ուղղություններին և մարզպետի կողմից իրականացվող գործառույթներին:

Մինչ այդ, դպրոցի տնօրենը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ներկայացրեց ծրագրի իրագործմանը, աշխարհագրական ընդգրկվածությանը և առաքելությանը վերաբերող մի շարք մանրամասներ` ընդգծելով, որ դպրոցն արդեն երկրորդ անգամն է մասնակցում ծրագրին:

Մարզպետը ողջունեց ծրագրի իրականացման գաղափարը` նկատելով, որ այն կմեծացնի քաղաքացիական հասարակության վերաբերյալ աշակերտների ունեցած գիտելիքները և նրանց մեջ կարմատավորի ժողովրդավարությունը:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշակերտներին տեղեկություն ներկայացրեց մարզային իշխանության գործունեության, իր իսկ կողմից իրականացվող գործառությների և տարբեր ոլորտներում իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների, ունեցած ձեռբերումների և նախատեսվող ծրագրերի մասին: Նա պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27