Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում կիրականացվի Ակտիվ քաղաքացիներ /Activ citizens/ ծրագիրը

06.12.2011

Բրիտանական խորհրդի Ակտիվ քաղաքացիներ /Activ citizens/ ծրագրին, որն իրակաացվում է աշխարհի ավելի քան 30 երկրներում, Հայաստանը միացել է նախորդ տարի: Այն հաջողությամբ իրականացվել է Վայոց Ձորի մարզում և այս տարի շարունակվելու է Արմավիրի մազում: Ծրագիրը նպատակ է հետապնդում ստեղծել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով:

<<Արմավիրի զարգացման կենտրոն>> /ԱԶԿ/ հասարակական կազմակերպության /ՀԿ/ հետ համագործակցությամբ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների 30 երիտասարդներ կընդգրկվեն ծրագրում, կմասնակցեն վերապատրաստման դասընթացների, և սեփական գիտելիքներն ու փորձը ներդնելով` իրենց իսկ համայնքում կիրականացնեն սեփական ծրագրերը` Բրիտանական խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:

Ծրագրի պատասխանատուներին այսօր ընդունեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ողջունեց ծրագրի իրագործման գաղափարը` նկատելով, որ այն ակտիվություն կհաղորդի համայնքներին` ապահովելով ծրագրում ընդգրկված երիտասարդների անմիջական մասնակցությունն իրենց բնակավայրի զարգացման գործում: Այս համատեքստում նա կարևորեց նախատեսվող վերապատրաստման դասընթաների դրական նշանակությունը համապատասխան ծրագրերի կազմման, իրականացման և, առհասարակ, առաջնորդության հմտությունների ձեռքբերման առումով: Մարզպետը   շնորհակալություն հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին և ԱԶԿ ՀԿ-ի տնօրեն Նաիրա Առաքելյանին` ծրագիրն Արմավիրի մարզում իրականացնելու համար` հույս հայտնելով, որ այն հաջողություն կունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08