Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Արազափ համայնքի մանկապարտեզը

12.12.2011

Արազափ համայնքում այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 40 երեխաների:

Մանկապարտեզում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների օրն առավել հետաքրքրական և հաճելի դարձնելու համար` տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով գունազարդվել են սենյակլները, կահավորվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, համալրվել ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիտակտիկ-ուսումնական նյութերով:

Մանկապարտեզի հիմնանորոգման համար ներդրվել է շուրջ 25 մլն դրամ, որից 20 մլն դրամը Արազափի համայնքապետարանի և 5 մլն դրամը ''Կրթական ծրագրերի իրականացման կենտրոն'' ծրագրերի իրականացման գործակալության կողմից:

Մանկապարտեզի բացմանը ներկա գտնվեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց համայնքի ազգաբնակչությանն օրվա կապակցությամբ` կարևորելով նախադպրոցական հաստատությունների դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Նա մեծ ուրախությամբ փաստեց, որ այս տարի մարզում շահագործման է հանձնվել 21 նախադպրոցական հաստատություն:

Օրվա կապակցությամբ շնորհավորնաքի խոսք հղեց և վերջին հինգ տարներին համայնքոմ իրականացված լրջագույն աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկություն ներկայացրեց Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը:

Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28