Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն հանդիպեց հանրապետական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

26.12.2011

<<Հետաքննող լրագրողներ>> հասարակական կազմաերպությունը <<Արդյունավետ համայնքային կառավարում>> ծրագրի շրջանականերում տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ ծրագրել և անցկացնում է մամուլի ասուլիսներ` <<Համայնքները ՏԻՄ ձևավորումից 15 տարի անց>> խորագրով, որի շրջանակներում տարածքային կառավարման նախարարությունում այսօր հանրապետական զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեց և Արմավիրի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող մի շարք մանրամասներ ներկայացրեց մարզպետ Աշոտ Ղահրամանայանը:

Մարզպետը նախ անդրադարձավ վերջին չորս տարիներին մարզի համայնքներում աշխատավարձերի և սոցիալական վճարների մասով պարտքերի մարմանը` նշելով, որ 2008 թվականից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը մարվել է շուրջ 354706.2 հազար դրամի նախորդ տարիներից կուտակված պարտք` 250721.8 հազար դրամ աշխատավարձի և 104134.4 հազար դրամ սոցիալական վճարների մասով: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին երեք տարիներին համայնքներում ընթացիկ պարտքեր չեն գոյացել:

Անդրադառնալով համայնքային բյուջեների կազմման և կատարման գործընթացներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա դրությամբ հաստատվել են մարզի բոլոր համայնքների 2012 թվականի բյուջեները, որոնք բավականին իրատեսական են և թույլ կտան համայնքապետերին 100 տոկոսով կատարել դրանք:

2008-2011 թվականներին մարզպետի տեղեկացմամբ համայնքները բավականին բարելավել են սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` դրանք հասցնելով 100 տոկոսի, որի արդյունքում համայնքներում իրականացվել են 2446619.5 հազար դրամի կապիտալ ծրագրեր: Ըստ նրա` համայնքները սեփական ներդրումներով մասնակցություն են ունեցել նաև միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերին:

Անդրադառնալով համայնքային ծառայության ինստիտուտի ներդրմանը և արդյունքներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշեց, որ այն մարզում սկսել է ներդրվել դեռևս 2006 թվականից, և այսօր մարզում առկա 658 համայնքային ծառայության պաշտոններից զբաղեցված է 628-ը:

Նա ընդգծեց <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի  դրական անդրադարձը համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների գործունեության վրա` միաժամանակ հավաստիացնելով, որ այժմ ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ համայնքային ծառայողները ոլորտը համակարգող օրենսդրության շրջանակներում ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին:

Մարզպետն անդրադարձավ նաև 2007 թվականից համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողների համապատասխանության որոշման նպատակով 2008 թվականից կազմակերպվող և անցկացվող համայնքային ծառայողների ատեստավորոմանը:

Նա տեղեկություն ներկայացրեց նաև մարզի համայնքներում մարզպետարանի կողմից իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ` ընդգծելով, որ եթե նախկինում արձանագրվող  խախտումները հիմնականում ֆինանսական բնույթ էին կրում, ապա այժմ դրանք վարչարարական բնույթի են, և հավելեց, որ  մյուս համայնքներում դրանց կրկնվելու հավանականությունը բացառելու նպատակով այդ մասին բարձրաձայնվում է Արմավիրի մարզի խորհրդի նիստերի ընթացքում, և տրվում է մեթոդական ցուցումներ:

Ասուլիսի ընթացում մարզպետն անդրադարձավ նաև պետական և ոչ պետական ծրագրերով համայնքներում իրականացված, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներին, և պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10