Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը

29.12.2011

Այսօր տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 2011 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրեց անցնող տարում իրականացված հիմնական աշխատանքները և 2012 թվականին նախատեսված ծրագրերը:

Ըստ մարզպետի` 2011 թվականը մարզի համար հաջողված է եղել: Միայն գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է արտադրանքի 117.6 տոկոսի աճ, և վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերման ծավալի 100 տոկոսի ավելացում: Մարզում արտադրված համախառն բերքը 2011 թվականին կազմել է շուրջ 7 հազար տոննա, նախորդ տարվա 5 հազար 900 տոննայի դիմաց: Իսկ գյուղատնտեսական արտադրության մեջ լրացուցիչ ներգրավվել է 301.7 հեկտար հողատարածք:

Գյուղացու բերքը տարերային աղետներից ամբողջությամբ պաշտպանելու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տեղեկացմամբ` մարզում տեղակայված 72 հակակարկտային կայանների թվին 2012 թվականին կավելանա ևս 22-ը: Իսկ մարզում աճեցված գյուղատնտեսական մթերքների իրացմանը կխթանի Վանանդ համայնքում կառուցվելիք վերամշակող ձեռնարկությունը, որի սեփականատերը պատրաստակամություն է  հայտնել գյուղացիական տնտեսություններից ընդունելու մեծ քանակությամբ գյուղմթերք:

Նա տեղեկացրեց նաև, որ 2012 թվականին պետական աջակցությամբ գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով կհատկացվի դիզվառելիք, պարարտանյութ և բարձրորակ սերմացու:

Մարզպետը նշեց, որ միայն 2011 թվականին մարզում բոլոր աղբյուրներով իրականացվել են շուրջ 16.2 մլրդ դրամի ֆինանսական ներդրումներ, որից` 54.76 տոկոսը /8 874 788.2 հազար դրամ/ գյուղատնտեսության ոլորտում, 19.6 տոկոսը /3 176 530.2 հազար դրամ/ կրթության ոլորտում, 18.76 տոկոսը /3 040 160.8 հազար դրամ/ քաղաքաշինության ոլորտում, 4.42 տոկոսը /716 645.5 հազար դրամ/ ջրամատակարարման ոլորտու, 0.92 տոկոսը /148 313.3 հազար դրամ/ ճանապարհաշինության ոլորտում, 0.73 տոկոսը /118 770.8/ մշակույթի ոլորտում, 0.25 տոկոսը /40 863.0 հազար դրամ/ սոցիալական ոլորտում, 0.24 տոկոսը /38 350.0 հազար դրամ/ գազամատակարարման ոլորտում, 0.16 տոկոսը /25 426.8 հազար դրամ/ էներգետիկայի ոլորտում, 09 տոկոսը /15 000.0 հազար դրամ/ առողջապահության ոլորտում, 0.06 տոկոսը /9512.2 հազար դրամ/ սպորտի ոլորտում և 0.02 տոկոսը /3 710.0 հազար դրամ/ բնապահպանության ոլորտում:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, և առանձնացնելով մի շարք հաջողություններ` փաստեց, որ նրանց աշխատանքների որակը վերջին տարիներին միանգամայն բարելավվել է:

Նա ամփոփ ներկայացրեց նաև 2012 թվականին մարզում տարբեր ուղղություններով նախատեսվող ծրագրերը: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28