Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` համայնքների ղեկավարների մասնակցությամբ
18.01.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել մարզի այն համայնքապետերի մասնակցությամբ, որոնք թերացել են համայնքային բյուջեների կատարման աշխատանքներում, որն էլ իր հերթին անդրադարձել է մարզի ամփոփ եկամուտների հավաքագրման կատարողականի վրա, և արդյունքում մարզի սեփական եկամուտների կատարողականը 2011 թվականին կազմել է 97.5 տոկոս:
Մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց համապատասխան համայնքների ղեկավարներին` իրենց վերապահված լիազորություները ոչ լիարժեք կատարելու համար: <<Եթե տարվա ընթացքում ձեր աշխատանքները ճիշտ պլանավորեիք և բարեխղճորեն կատարեիք, այսօր նման պատկեր չէինք ունենա>>,-նշեց նա` անընդունելի համարելով համայնքապետերի կողմից ներկայացվող արդարացումները:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանձնարարությամբ համայնքների ղեկավարներն այսուհետ եռամսյակային տեղեկատվություն կներկայացնեն մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն` համայնքի ղեկավարին և համայնքային ծառայողներին վերապահաված գործառույթների կատարողականի վերաբերյալ:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի տրամադրման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացմանը, սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրի արդյունքներին ու համայնքներում անասնագլխաքանակի հաշվառմանը: