Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ի 2011 թվականի գորոծունեության ամփոփիչ նիստը

27.01.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանում հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության /ԱԻՆ/ Արմավիրի մարզային փրկարարական վարչության /ՄՓՎ/ 2011 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, մարզպետարանի և նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԻՆ Արմավիրի մարզային կառույցների պատասխանատուներ:

ՀՀ ԱԻՆ ՄՓՎ-ի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ամիրջանյանը զեկուցեց 2011 թվականին վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին` ընդգծելով, որ վարչության գործունեությունը հաշվետու ժամանակահատվաում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Ըստ նրա` ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ի 2011 թվականի հիմնական միջոցառութմների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են:

Նշվեց, որ 2011 թվականին մարզի տարածքում գրանցվել է 557 արտակարգ դեպք /2010 թ.` 326/, որոնց հետևանքով եղել է 3 զոհ /2010 թ.` 5/ և 11 վիրավոր /2010 թ.` 6/: Հրդեհների առաջացման վերաբերյալ ստացվել է 294 ահազանգ /2010թ.` 238/, որից հրդեհ է գրանցվել 285-ի դեպքում /2010թ.` 229/, նյութական վնաս է հասցվել 88 դեպքում /2010թ.` 68/: Հրդեհների կտրուկ աճ է գրանցվել ամռան ամիսներին, հիմնականում խոտածածկ տարածքներում:

Մանրամասն ներկայացվեցին նաև մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, կանխարգելիչ միջոցառումների, փրկարարական ուժերի պատրաստակամության բարձրացման և անձնակազմի կառավարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև իրավական ապահովման, պլանների և ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև համակարգում առկա խնդիրներին:

Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, Հայաստանի հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի պետական տեսչության, սեյսմիկ ծառայության և հակակարկտային կենտրոնների կառավարման մարզային կառույցների պատասխանատուները:

Ընդհանուր առմամբ, և մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, և արտակարգ իրավիճակների նախարարաի առաջին տեղակալը բոլոր ուղղություններով իրականացված աշխատանքները գնահատեցին բավարար`  առանձնացնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, որոնք վերացնելու դեպքում կբարձրանա համապատասխան կառույցների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու մատուծվող ծառայությունների որակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:29