Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող մանրամասներ

08.02.2012

Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման խորագրի ներքո իրականացվող <<Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում>> ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրի իրականացմանն աջակցող կազմակերպությունների ղեկավարներ և   քաղաքացիական հասարակության շուրջ 150 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և կարևորելով վերը նշված ծրագրի շրջանակներում հանրային իրազեկման նպատակով միջոցառումների իրականացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող արմատական կենսաթոշակային բարեփոխումները` ուղղված կենսաթոշակառուներին պատշաճ կենսաթոշակով ապահովելուն: Ըստ նրա` նախատեսվող բարեփոխումների արդյունքում կենսաթոշակային համակարգը կդառնա ֆինանսապես կայուն և կապահովվի ուղղակի կապը կատարված սոցիալական վճարների և կենսաթոշակի չափի միջև:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է  <<Ֆինանսաբանկային քոլեջ>> հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի  կողմից: Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև ՀՀ մարզպետարանները և <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամը:

<<Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում>> թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց և առաջացած հարցերը պարզաբանեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10