Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը
09.02.2012
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական,կրթական և մշակութայնին հաստատությունների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզխորհրդի նիստի անդամներին և մասնակիցներին ներկայացրեց իր 2011թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսակիան վիճակի մասին հաշվետվությունը:
<<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը և մարզպետարանի աշխատակազմը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, 2011 թվականի աշխատանքային գործունեությունը սկսել են մարզի 97 համայնքների և շուրջ 288 հազար բնակչության հիմնախնդիրներից բխող մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացմամբ>>,-ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ըստ բնագավառների ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրակականացված աշխատանքները:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը տեղեկություն ներկայացրեց ՀՀ հողային օրենսգրքում, <<Տեղական ինքնակառավարման մասին>> և <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքներում լրացումների և փոփոխությունների մասին` մասնավորոպես նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված ՀՕ-342-Ն և ՀՕ-347-Ն օրենքներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել <<Տեղական ինքնակառավարման մասին>> և <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքներում, համաձայն որոնց <<համայնքի ղեկավարի աշխատակազմ>> բառերը փոխարինվել են քաղաքային համայնքներում՝ քաղաքապետարանների, իսկ գյուղական համայնքներում՝ գյուղապետարանների աշխատակազմերով, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկներ են և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից երթակա են հաշվառման:
Միաժամանակ տեղեկացվեց, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված ՀՕ-352-Ն օրենքով լրացում է կատարվել ՀՀ հողային օրենսգրքում, համաձայն որի` պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն անդրադարձավ պետական աջակցության ծրագրով հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի տրամադրմանը` նշելով, որ ծրագրի շրջանակներում մարզի 94 համայնքներին կտրամադրվի 2500 տոննա դիզելային վառելանյութ` մեկ լիտրը 350 դրամ արժեքով: Նշվեց, որ դիզելային վառելանյութի փոխադրման և պատվիրված խմբաքանակը համայնքներ հասցնելու գործընթացն իրականացվելու է կազմակերպված` կառավարության ջանքերով և մարզպետարանի անմիջական աջակցությամբ, իսկ համայնքապետերը տեղերում պետք է կազմակերպեն բեռնաթափման, բաշխման աշխատանքները: Նշվեց նաև, որ դիզելային վառելանյութի առաջին խմբաքանակը մարզ կբերվի առաջիկա օրերին, իսկ երկրորդ խմբաքանակը` մինչև փետրվարի 28-ը:
Մարզպետը հանձնարարեց համայնքների ղեկավարներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևել, որ գյուղացիական տնտեսությունները ստացված վառելանյութը նպատակային օգտագործեն:
Մարզխորհրդի նիստին անդրադարձ եղավ նաև հողային հարաբերություններին առնչվող հարցերին: