Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար-քննարկում` միգրացիոն հարցերի շուրջ
24.02.2012
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության /ՄԾ/ պետ Գագիկ Եգանյանը ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկմանը մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական իրքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաներին, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պատասխանատուներին ներկայացրեց ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` մանրամսան անդրադառնալով միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգերին, ինչպես նաև ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին:
Սեմինար-քննարկմանն անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում աշխատուժի արտահանմանը, թրաֆիկինգի դեմ տարվող պայքարին և Եվրամիության առանձին երկրների հետ միգրացիոն հարցերով համագործակցությանը:
Ներկայացված թեմաների վերաբերյալ առաջացած հարցերը պարզաբանվեցին ՄԾ աշխատակիցների կողմից: