Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-քննարկում` միգրացիոն հարցերի շուրջ

24.02.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության  /ՄԾ/ պետ Գագիկ Եգանյանը ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկմանը մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական իրքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաներին, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պատասխանատուներին ներկայացրեց ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` մանրամսան անդրադառնալով միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգերին, ինչպես նաև ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին:

Սեմինար-քննարկմանն անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում աշխատուժի արտահանմանը, թրաֆիկինգի դեմ տարվող պայքարին և Եվրամիության առանձին երկրների հետ միգրացիոն հարցերով համագործակցությանը:

Ներկայացված թեմաների վերաբերյալ առաջացած հարցերը պարզաբանվեցին ՄԾ աշխատակիցների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28