Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
29.02.2012
Մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցությանը ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի /ԱՆ/ հրամաններով հաստատված 2012 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժօգնության տրամադրման չափորոշիչները տեղադրված են նախարարության կայքում / www.moh.am / և հանձնարարեց առաջնորդվել դրանցով` բժշկական հաստատությունների գործունեությունն առավել լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար:
Նրա տեղեկացմամբ` մեծահասակների ու փոքրերի դեղորայքի քանակը այսուհետ բժշկական հաստատությունների բյուջեում չի առանձնացվի, բաշխումը կլինի ըստ պահանջարկի:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև բուժհաստատությունների ունեցած պարտքերի մարմանը և ՀՀ ԱՆ հոկտեմբերի 17-ի 35-Ա հրամանին, որի առնչությամբ առաջարկվեց ջերմային ռեժիմների ու սուր ռեսպիրատոր հիվանդություններով հիվանդների վերաբերյալ շտապ տեղեկություն ներկայացնել մարզզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:
Նշենք նաև, որ խորհրդակցությանը "Ինֆուզիոն թերապիայի ծրագրավորման սկզբունքները" թեմայի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ռեանիմացիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մագդա Եղիազարյանը: