Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

19.03.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ վարչապետը այցելեց Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթանալու ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Այցի շրջանակում Տիգրան Սարգսյանը հանդիպեց նաև վերը նշված համայնքների ազգաբնակչությանը, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով և պատասխանեց նրանց կողմից բարձրացված հարցերին:

Արագած համայնքում ընթացքի մեջ են Ստորին Հրազդանի երկրորդ հերթի ջրանցքի 2 հազար 183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. խմ-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ-ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող և 6 հազար 200 հեկտար հողատարածք: Ներկայում արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013 թ. ապրիլին:

Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է` 155 մլն 787 հազար դրամ: Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6 հազար 361կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք: Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն խմ-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով: Նախատեսված 6 հազար 361 կմ-ից արդեն իսկ վերականգնվել 3 հազար 836 կմ-ը: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30-ին:

Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ` Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արևադաշտ, Հացիկ, Նորավան համայնքները, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքը: Պայմանագրի ընդհանուր արժեքն է` 863 մլն 888 հազար դրամ:

Ընդանուր առմամբ կվերականգնվի 28 կմ 464 կմ ոռոգման ցանց: Նշված ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքներն իրականացում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10