Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դռների օր` բուժհաստատություններում
02.04.2012
"Առողջապահության կազմակերպիչների միավորում" հասարակական կազմակերպությունն Արամիրի մարզի չորս բուժհաստատություններում` <<Արմավիր>> բժշկական կենտրոնում, ինչպես նաև Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի պոլիկլինիկաներում, ապրիլի 10-13-ը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով կիրականացնի բաց դռների օր` մայրաքաղաքից ժամանած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Մարզի այն բնակիչները, որոնց բուժումը հնարավոր չի լինի կազմակերպել տեղում, կտեղափոխվեն Երևան` հետագա բուժման:
Ժամանակացույց.
Վաղարշապատի պոլիկլինիկայում` ապրիլի 10-ին, ժամը 11.00-ից
<<Արմավիր>> բժշկական կենտրոնում` ապրիլի 11-ին, ժամը 10.00-ից
Մեծամորի պոլիկլինիկայում` ապրիլի 12-ին, ժամը 11.00-ից
Բաղրամյանի պոլիկլինիկայում` ապրիլի 13-ին, ժամը 11.00-ից