Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ղահրամանյանն ընդունեց ՌԴ Մոսկվայի մարզից ժամանած պատվիրակներին

03.04.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի կառավարության արտաքին տնտեսական կապերի նախարարության արտաքին տնտեսական համագործակցության վարչության պետ Յուլիա Ռուդիխին և նույն մարզի Մետիչինսկի շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Չուրակովին: Պատվիրակներն Արմավիրում էին Հայաստանի Հանրապետոթյան և Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի կառավարությունների միջև ձևավորված միջպետական համագործակցության շրջանակներում:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց նրանց այցն Արմավիրի մարզ` ընդգծելով, որ բարձր է գնահատում հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացմանն ուղղված տարրաբնույթ ձեռնարկների իրականացումը, որոնք միտված են երկու եղբայրական պետությունների դարերից եկող հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում նա անդրադարձավ նաև Արմավիրի մարզի և ՌԴ Յարոսլավի ինչպես նաև Սվերդլովսկի մարզերի միջև ձևավորված հարաբերություններին, կողմերի միջև իրականացվող ծրագրերին: <<Մարզի զարգացման գերակա ուղղություն ենք համարում գյուղատնտեսությունը: Այս ոլորտում տարբեր մակարդակներով լուրջ աշխատանքներ են տարվում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և դրանով իսկ գյուղացուն աջակցելու և գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ>>,-մատնանշելով ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը` ասաց մարզպետ Ղահրամանյանը:

<<Միանգամայն նկատելի է, որ Հայստանում այժմ լուրջ գումարներ են ուղղվում ենթակառուցվածքների զարգացմանը: Չենք կարող չնկատել նաև ապրանքաշրջանառության անհամեմատ աճը և այն դրական տեղաշարժերը, որոնք վերջին տարիներին գրանցվել են տարբեր ոլորտներում>>,-խոսելով հայստանյան տպավորությունների մասին` նշեց Անդրեյ Չուրակովը:

Յուլիա Ռուդիխը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցեց Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական կապերի նախարար Տիգրան Կարախանովի ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերը, և մարզի կառավարության անունից մարզպետին շնորհավորեց հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ` միաժամանակ նրան հանձնելով Մոսկվայի մարզի արտաքին տնտեսական կապերի նախարարի շնորհավորական նամակը:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Մոսկվայի մարզի պատվիրակներն այցելեցին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ նրանց միացան նաև Հայաստանում "Ռոսսոտրուդնիչեստվո" դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար, ՌԴ դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Արմավիրի մարզում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարը, Արմավիրի քաղաքապետն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Դպրոցում նրանց դիմավորեցին աղ ու հացով, երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող երգերով:

ՌԴ Մոսկվայի մարզի պատվիրակները դպրոցի ռուսական ուսուցմամբ դասարաններին նվիրաբերեցին տարբեր առարկաների  համար նախատեսված ուսումնական գրականություն և դիդակտիկ նյութեր:

Նշենք, որ մինչ այս ևս դպրոցը Մոսկվայի մարզի կառավարությունից ստացել է տարաբնույթ գրականություն, լաբորատոր սարքավորումներ , ինչպես նաև համակարգչային տեխնիկա, իսկ դպրոցի թվով 20 աշակերտներ, ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ միասին 2011 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2012 թվականի հունվարի 10-ը հյուրընկալվել են Մոսկվայի մարզում` արժանանալով բարձր ընդունելության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10