Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եգիպտահայ Բարսեղ Գըզըլեանը պարգևատրվեց Արմավիրի մարզպետի Ոսկե հուշամեդալով
13.04.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Եգիպտոսից ժամանած հայ բարերար Բարսեղ Գըզըլեանին, ում հովանավորությամբ մարզի Նոր Կեսարիա համայնքում 2011 թ. օգոստոսին կառուցվել է Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին: Հովանավորին ուղեկցում էին Եգիպտոսի թեմի առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Ողջունելով հյուրերին` մարզպետը բարերարության ու հայ ժողովրդի հոգևոր արժանիքների պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար Բարսեղ Գըզըլեանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի Ոսկե հուշամեդալով: