Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերաբացվեց Այգեշատ համայնքի մանկապարտեզը
23.04.2012
Այգեշատ համայնքում այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 40 նախադպրոցականների:
Մանկապարտեզում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների օրն առավել հետաքրքրական և հաճելի դարձնելու համար` տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով գունազարդվել են սենյակները, կահավորվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, համալրվել ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիտակտիկ-ուսումնական նյութերով: Մանկապարտեզի հիմնանորոգման համար ներդրվել է շուրջ 28 մլն դրամ`մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին ծրագրի շրջանակներում:
Մանկապարտեզի բացմանը մասնակցեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շրջեց հիմկնանանորոգված մասնաշենքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Մարզպետը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ` կարևորելով նախադպրոցական հաստատությունների դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: <<Վստահ եմ, որ մեր մանուկներն այսուհետև առավել հաճույքով կհաճախեն մանկապարտեզ, դաստիարակներն էլ նույնքան հաճույքով նրանց կփոխանցեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կհեշտացնեն նրանց մուքը դպրոց>>,-ասաց մարզպետ Ղահրամանյանը` հավելելով, որ մարզում վերջին մեկ տարում միայն շահագործման է հանձնվել 22 նախադպրոցական հաստատություն, և առաջիկայում ևս այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվելու: