Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային իշխանությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2012
Արմավիրի մարզային իշխանությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, այսօր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեց Արմավիր քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին`գլուխ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգելով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը` առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, կատարեց հոգեհանգստի կարգ, և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Նշենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել մարզի կրթական հաստատություններում` բողոքի կոչ բարձրացնելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ, և ուղերձ հղելով միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով իսկ թույլ չտալով ցեղասպանությունների կրկնությունն ամբողջ աշխարհում: