Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային իշխանությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2012

Արմավիրի մարզային իշխանությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, այսօր ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեց Արմավիր քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին`գլուխ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգելով սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:

Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը` առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ, կատարեց հոգեհանգստի կարգ, և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Նշենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել մարզի կրթական հաստատություններում` բողոքի կոչ բարձրացնելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ, և ուղերձ հղելով միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով իսկ թույլ չտալով ցեղասպանությունների կրկնությունն ամբողջ աշխարհում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49