Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել

02.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 1-ին այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր:

Արմավիր քաղաքում վարչապետը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչներին: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար: Առաջիկայում շուրջ 50 ընտանիքներ կտեղափոխվեն Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենք՝ վերջինիս վերանորոգումից և բնակարանային հարմարավետ պայմանների ստեղծման աշխատանքների ավարտից հետո:

2011 թվականին կառավարության ղեկավարը հանդիպել էր շենքերի բնակիչներին, լսել նրանց խնդիրները և խոստացել գտնել համապատասխան լուծումներ:
 

ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49