Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվեց Լուկաշին համայնքի մանկապարտեզը

10.05.2012

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում այսօր երկու տարի դադարից հետո վերաբացվեց մանկապարտեզը` թարմացված գույքով, ամբողջությամբ բարեկարգված բակով և խաղահրապարակով:

Մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքներն իրականացվել են համայնքապետարանի աջակցությամբ, իսկ արտաքին բարեկարգման աշխատանքները` <<Քաունթերփարթ Ինթրնեյշնլ>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից` <<Քաղաքային հասարակություն և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն>> ծրագրի շրջանակներում` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Մանկապարտեզի վերաբացմանը մասնակցեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Լուկաշին համայնքի ղեկավարի ուղեկցույամբ մարզպետը շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և գոհունակությամբ փաստեց, որ արվել է հնարավորը համայնքի երեխաների օրն առավել հագեցած և հետաքրքիր դարձնելու համար: Նա կարևորեց նախադպրոցական հաստատությունների դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում:

Այսուհետ մանկապարտեզ կհաճախեն համայնքի 3-6 տարեկան շուրջ 70 երեխաներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49