Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց սբ. Կարապետ եկեղեցու 16 վեմ քարերի օրհնությանը

11.05.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Ջանֆիդա համայնքում կառուցվող սբ. Կարապետ եկեղեցու 16 վեմ քարերի օրհնությանը: Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվում է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 18 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի մեկենասությամբ:Եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Գլխավորությամբ Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մասնակցությամբ  Արմավիրի հոգևոր դասի` կատարվեց 16 վեմ քարերի օրհնության կարգը: Ապա եկեղեցու կնքահայրերը, որոնց թվում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարերար Արթուր Կարապետյանը, ԱԺ նորընտիր պատգամավորներ   և բարերարի ընտանիքի անդամներն ու մերձավորները, սարկավագների ուղեկցությամբ օծված վեմ քարերը դրեցին եկեղեցու հիմնասյուներում:

Օրվա առթիվ շնորհավորելով Ջանֆիդայի բնակիչությանը և շնորհակալություն հայտնելով բարերար Արթուր Կարապետյանին ազգանվեր և հայրենապահպան գործի համար` մարզպետ Ա. Ղահրամանյանը հույս հայտնեց, որ սբ. Կարապետ եկեղեցին համայնքում կշենացնի հայոց հոգևոր կյանքը, կամրապնդի հավատն առ Աստված և իր շուրջ կհամախմբի համայնքի բնակչությանը:

Վերջում կատարվեց նաև մատաղի օրհնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08