Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին 2011-12 ուսումնական տարում իրենց լավագույնս դրսևորած ուսուցիչներն ու աշակերտները

24.05.2012

ՀՀ Արմավիրի քաղաքի մշակույթի տանն այսօր հանդիսավոր պայմաններում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և պարգևներ հանձնեց 2011-12 ուսումնական տարում հանրապետական օլիմպիադաներին և մրցույթներին լավագույնս ներկայացած և պատվավոր մրցանակային տեղեր զբաղեցրած մարզի հանրակրթական դպրոցների  72 աշակերտների և <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված թվով 6 ուսուցչի:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և մեծ թվով աշակերտներ:

Ողջունելով ներկաներին և մեկ անգամ ևս շնորհավորելով պարգևատրվածներին` մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ անչափ հաճելի է մարզում ունենալ նման հրաշալի երեխաներ, ովքեր վաղը մասնակցելու են  մեր երկրի ապագայի կերտմանը, իսկ այսօր իրենց հաջողություններով լավագույն  օրինակ են դառնալու հասակակիցների համար: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև ուսուցիչներին, ովքեր գիտակցելով որակյալ կրթության անհրաժեշտությունն ու կարևորությունը` միշտ մեծ նվիրումով են կատարել իրենց գործը: <<Մեր պետության համար առաջնային արժեքը մարդն է` իր գիտելիքներով և արժեքային համակարգով: Մենք աշխարհին միշտ զարմացրել ենք մեր մտավոր կարողություններով ու դեռ զարմացնելու ենք` ունենալով նման սերունդ և իրենց գործին նվիրված մանկավարժներ>>,- իր խոսքում ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

<<Խրախուսելով 2011-12 ուսումնական տարում իրենց լավագույնս դրսևորած աշակերտներին, ինչպես նաև <<Տարվա լավագույն ուսուցիչ>> մրցույթի մարզային փուլում հաղթող ճանաչված մանկավարժներին` մեր նպատակն է խթանել ուսումնական գործընթացը դպրոցներում` մեր աշակերտների մոտ մեծացնելով լավ սովորելու ցանկությունը, իսկ ուսուցիչների մոտ` մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու ձգտումը>>,- անդրադառնալով միջոցառման կազմակերպման գաղափարին` նշեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10