Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Բրյուսելում մասնակցել է գյուղական բնակավայրերի զարգացման խնդիրներին նվիրված համաժողովին
05.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության ինստիտուցիոնալ կառույցի ղեկավար Ադրիանո Զիլհաոյի հրավերով մայիսի 30-ից հունիսի 2-ը Բրյուսելում մասնակցել է Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականության ավագ պաշտոնյաների համար կազմակերպված համաժողովին, որի նպատակն էր քննարկել Եվրոպայի հարեւանության քաղաքականության (ԵՀՔ ) երկրներում գյուղատնտեսության բնագավառի արդիականացման խնդիրները:
ԵՀՔ երկրների Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականությունը (ENPARD) նոր նախաձեռնություն է, որը կարևորում է գյուղատնտեսության զարգացումը` սննդամթերքի անվտանգության, կայուն արտադրության և գյուղերում աշխատատեղերի ապահովման համատեքստում:
Համաժողովի ընթացքում քննարկվել են ENPARD-ի շրջանակում Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները, գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման խնդիրները:
Այցի շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպել է նաև Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նորանշանակ գլխավոր քարտուղար Պասկալ Գեորգենի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանում տարածաշրջանային համագործակցության խնդիրներին նվիրված համաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր: