Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Ա. Գևորգյանը

08.06.2012

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 1 հիմնական դպրոց, ապա Ներսիսյան վարժարան, եղավ նաև Հայթաղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցում, ծանոթանացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով նշված հաստատություններում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:

Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի և Ներսիսյան վարժարանի մասնակի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով համապատասխանաբար նախատեսվել է հատկացնել 51 մլն 145 հազար դրամ և 38 մլն 600 հազար դրամ:

Հայթաղի միջնակարգ դպրոցն արդեն երրորդ անգամն է ընդգրկվում մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրում: Առաջին երկու ծրագրերով դպրոցի հիմնանորոգմանը ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 161 մլն 319 հազար դրամ, որի արդյուքում ամբողջությամբ փոխվել է դպրոցի տանիքը, պատուհանների մի մասը, իրականացվել են ներքին հարդարման մասնակի աշախտանքներ, լուծվել է ջեռուցման հարցը: Դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար երրորդ ծրագրով նախատեսված  է հատկացնել ևս 45 մլն 165 հազար դրամ:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2012 թվականի  մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացվել է 1 մլրդ 330 մլն դրամ: Ծրագրի այս փուլով ևս հիմնական միջոցները ուղղվելու են մարզի դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգմանը, որոշ համայնքներում նախատեսվում են նաև գազիֆիկացման և ջրամատակարարման ցանցի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ:

Ա. Գևորգյանին զեկուցվեց, որ ծրագրի երրորդ փուլի նախագծային աշխատանքները գրեթե ավարտվել են, առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական  աշխատանքների իրականացման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49