Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի մի շարք համայնքներ լուրջ վնասներ են կրել տեղատարափ անձրևից ու կարկուտից

11.06.2012

Հունիսի 9-ին ժամը 17.30-ից սկսած հորդառատ անձրը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքային համայնքի Այգեգործական թաղամասում, Մայիսյան, Ակնալիճ, Արշալույս, Ծաղկունք, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ և Նորավան գյուղական համայնքներում վերածվել է երկարատև տեղատարափի ու կարկուտի: Հատկապես արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մեծամոր քաղաքային համայնքի մերձակա տարածքներում. Արագածոտնի մարզում տեղացած ուժգին կարկուտի արդյունքում հեղեղատարները լցվել են Արմավիրի մարզի Այղը լճից Մայիսյան համայնք ընկած հատվածում և դուրս հորդացել` ստեղծելով հեղեղի վտանգ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների ջանքերով ամրացվել են նշված հատվածի հեղեղատարների պատերը և կանխվել հեղեղի վտանգը:

Հունիսի 9-ին և 10-ին դեպքի վայրում են եղել, ապա կարկտահարության հետևանքով ջրի բարձրացումից տուժած համայնքներ են այցելել մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանն ու մարզային պատասխանատու կառույցների ղեկավարներ:

Մարզպետի հանձնարարությամբ վերը նշված համայնքներում նույն օրը ստեղծվել են հանձնաժողովներ` աղետի հասցրած վնասները ճշտելու և մարզպետարան ներկայացնելու նպատակով: Նախնական տվյալներով լուրջ վնաս է կրել նշված համայնքների շուրջ 600 հա տարածք.  վնասվել են ցանքատարածությունները, պտղատու ծառերը, բնակելի տները, խաթարվել է էլեկտրականությունը:

Այսօր արդեն մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան կարգադրությամբ փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել նաև մարզպետարանում`  կարկտահարությունից տուժած համայնքներ այցելելու, բնակչությանն ու գյուղատնտեսությանը հասցրած վնասների չափերն արձանագրելու և համայնքներում  ստեղծված հանձնաժողովների աշխատանքները համակարգելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08