Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` 40 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված համայնքապետերի մասնակցությամբ

11.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց 40 տոկոսից ցածր սեփական եկամուտների հավաքագրում ապահոված մարզի 29 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ  ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանը:

Անդրադառանալով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջետային եկամուտներին` մարզպետն առաջարկեց պարզաբանել հավաքագրման նման կատարողական ապահովելու պատճառները:

Համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հիմնավորումները մասնավորապես կապված էին գյուղացու` տարվա այս ժամանակահատվածում անվճարունակությամբ, որը պայմանավորված է նոր սկսվող բերքահավաքով և բերքի իրացմամբ, մյուս կողմից էլ` "Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" ՀՀ օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառմամբ: Այս կապակցությամբ համայնքապետերին պարզաբանումներ ներկայացրեց ՏԿ փոխնախարարը` միաժամանակ ընդգծելով, որ այն լուրջ օգնություն է տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բնակչությանը և հորդորեց համայնքապետերին բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը օգտվեն սահմանված արտոնությունից:

<<Որևէ պատճառաբանություն չի կարող իրական հիմք հանդիսանալ սեփական եկամուտների հավաքագրման նման ցածր ցուցանիշներ ունենալու համար: Սկսեք ամենօրյա աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ>>,-անդրադառնալով համայնքների ղեկավարների կողմից տրված պարզաբանումներին` նշեց մարզպետ Ա.Ղահրամանյանը: Նա  կոչ արեց համայնքների ղեկավարներին ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով ապահովել բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, և յուրաքանչյուր շաբաթ հաշվետվություն ներկայացնել ՀՀ Արմավիրի մարզպետարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-22 14:29:59