Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` Ա. Գևորգյանի մասնակցությամբ
15.06.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյան, Արաքսա-Ախուրյան ջրառի տնօրենն ու մարզի 10-ը ջրօգտագործող ընկերությունների /ՋՕԸ/ տնօրենները, քննարկվեցին մարզում ոռոգման խնդիրներին վերաբերող հարցեր:
Նշվեց, որ մարզի մի շարք ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, այս տարվա սակավաջրությամբ պայմանավորված, գյուղացիական տնտեսություններին ոռոգման անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել:
ՋՕԸ-երի ղեկավարներին այլընտրանքային լուծումներ առաջարկվեց` ջրամատակարարման առումով խնդիրներ ունեցող տարածքներ ջուր հասցնելու համար:
Արմեն Գևորգյանը հորդորեց ոլորտի պատասխանատուներին` անել հնարավորը ոռոգումն առավելապես կազմակերպված իրականացնելու և գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու ուղղությամբ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-03-04 12:12:50