Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ Մեծամոր քաղաքում մեկնարկող բազմաբնակարան երեք շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներին

23.06.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Մեծամոր քաղաքային համայնքի ղեկավար Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց քաղաքի թիվ 10-ը, 38 և միկրոշրջանի թիվ 1 շենքեր, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով նշված շենքերում մեկնարկող տանիքների հիմնանորոգման աշխատանքներին, զրուցեց բնակիչների հետ:

ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացված 1մլրդ 330 մլն դրամից 48 մլն 250 հազար դրամը հատկացվել է Մեծամոր քաղաքի վերը նշված շենքերի տանիքների հիմնանորոգման համար: Նույն ծրագրի առաջին և երկրորդ փուլով ընդհանուր առմամբ 58 մլն 531 հազար դրամի շրջանակներում 2011 թվականին հիմնանորոգվել է քաղաքի ևս չորս շենքի տանիք: Ծրագրի այս փուլով 19 մլն 300 հազար դրամ էլ հատկացվել է քաղաքի 13 բազմահարկ շենքերի վերելակների վերանորոգման համար:

Շենքերի բնակիչները, որոնք տարիներ շարունակ անհարմարություն են զգացել տանիքների խարխուլ լինելու պատճառով, իրենց գոհունակությունը հայտնեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` նշելով, որ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ` երկար են սպասել պետական աջակցությամբ հարցի լուծմանը և այսօր իրենց տարիների երազանքը իրականություն է դարձել: <<Հավատացած եղեք, որ ես քաջատեղյակ եմ մարզի յուրաքանչյուր համայնքում առկա հիմնախպնդիրներին: Դրանք գտնվում են իմ և երկրի բարձրաստիճան այրերի ամենօրյա ուշադրության կենտրոնում և արվում է հնարավորը` օր առաջ դրանց լուծում տալու համար>>,-բնակիչների հետ զրուցելիս նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` միաժամանակ ներկայացնելով այն լրջագույն աշխատանքները, որոնք վերջին տարիներին և պետական, և մասնավոր ծրագրերով իրականացվել են մարզում:

Տանիքների հիմնանորոգումն իրականացնող ընկերության պատասխանատուն վստահեցրեց, որ հիմնանորոգման աշխատանքները կավարտեն մեկ ամսից: Մարզպետն էլ իր հերթին պահանջեց նախանշված աշխատանքներն իրականացնել բարձր որակով, տասնյակ տարիներ շահագործելու երաշխիքով:

Բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին նաև քաղաքում իրականացված լուսավորությունից և աղբահանության կազմակերկպման աշխատանքներից: Նրանց տեղեկացմամբ այս պահին քաղաքում օրախնդիր է մնում ոռոգման ջրի, ապա նաև շքամուտքերի պատուհանների ապակիների փոխման հարցերը:

Անդրադառնալով ոռոգման ջրի հետ կապված խնդրին` մարզպետը տեղեկացրեց, որ ոչ միայն Մեծամոր քաղաքում, այլև մարզի մի շարք ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքներում, այս տարվա սակավաջրությամբ պայմանավորված, հողօգտագործողներին ոռոգման անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք գտնվում են ինչպես կառավարության, այնպես էլ մարզպետարանի ուշադրության կենտրոնում, և ստեղծված իրավիճակը մեղմելուն ուղղված աշխատանքներ են տարվում:

Շքամուտքերի պատուհանների ապակիները մարզպետն առաջարկեց Մեծամորի քաղաքապետին փոխել համայնքային միջոցներով և բնակիչների մասնակի ներդրումներով:

Հավելենք, որ միկրոշրջանի թիվ 1 շենքում տանիքի վերանորոգման հարցով մարզպետին դիմեցին թիվ 2-րդ շենքի բնակիչները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը լրացուցիչ կքննարկվի և համապատասխան տեղեկություն կտրամադրվի բնակչությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10